Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2019

ՀՀ-ում կատարված շինարարության 80%-ից ավելին Երևանում է, հանրապետության 2/3-ը այս թռիչքաձև զարգացումից դուրս է մնացել. Ատոմ Մարգարյան

0

Շինարարության ոլորտի զարգացումը կարող է համակարգային ազդեցություններ ունենալ, բայց կան բավական մեծ ռիսկեր: Այդ ռիսկերն առաջին հերթին կապված են շինարարության ոլորտի շատ ոչ համաչափ տեղաբաշխման հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: «Կոնկրետ այս 240 մլրդ դրամի շինարարությունը, որ արվել է, դրա 80 և ավելի տոկոսը՝ 203 մլրդը, բաժին է ընկնում Երևանին: Սա նշանակում է, որ Հանրապետության 2/3-ը այս, այսպես ասած, թռիչքաձև զարգացումից դուրս է մնացել: Չի կարող մի քաղաք-պետություն զարգանալ, իսկ մնացած տարածքները հետ ընկնեն»,- նշեց տնտեսագետը:

Նրա կարծիքով՝ կառավարությունը պետք է փորձի տնտեսությունը դիվերսիֆիկացնել, հատկապես աշխատատեղերի խնդիրը լուծել այլ հատվածներում ևս: Ատոմ Մարգարյանը նաև նշում է, որ ներկա իրավիճակը նման չէ 2000-ականների սկզբի տնտեսական մեթոդին՝ շինարարության աճով տնտեսական ակտիվություն մտցնելուն. «Ընդհանուր վիճակագրական պատկերը կարող է նման լինել, բայց ռեսուրսները, գործոնները և ներառականությունը տարբեր են»:

– Ըստ ԱՎԾ-ի՝ շինարարության ոլորտում այս տարվա և՛ հունվարին, և՛ փետրվարին առավել քան 20 տոկոս աճ է գրանցվել։ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, հիփոթեկային վարկավորումն աճել է 77 տոկոսով, փետրվարին՝ 100 տոկոսով: Ի՞նչ է ենթադրում հիփոթեքային վարկավորման ծավալների աճը, արդյո՞ք սա մինչև 2009 թ-ի տնտեսական մեթոդների կիրառման կրկնություն չէ:

- Իհարկե, նույնը չէ, ընդհանուր վիճակագրական պատկերը կարող է նման լինել, բայց ռեսուրսները, գործոնները և ներառականությունը տարբեր են: Որ շինարարության ոլորտն առանցքային է և հակաճգնաժամային հզոր պոտենցիալ ունի, դա միանշանակ է: Ինչ վերաբերում է 2000-ականների շինարարական բումին, ապա այն ժամանակ հիմնական գործոնները չափազանց բարձր մասնավոր տրանսֆերտներն էին, դրսից՝ հատկապես Ռուսաստանից ներդրումները, և այսպես ասած, վերընթաց հիմնական ծրագրերը՝ միջազգային դոնոր կազմակերպությունների՝ Համաշխարհային բանկի, ինչպես նաև Քըրք Քըրքորյանի հիմնադրամի՝ ճանապարհաշինության ոլորտի ծրագրերը:

Եվ այս ամբողջ գործոնների բարենպաստ համադրումն ապահովում էր շինարարության բումը, համախառն ներքին արդյունքի մինչև 38-40 տոկոս աճն ապահովում էր հենց շինարարության ոլորտը: Բայց սա սկզբունքորեն տարբեր է ներկայից, նախ այժմ հիմնական պահանջարկը ներկայացնում է բնակչությունը, նաև արտադրական սեկտորը: Հիմնական գործոնը ռեսուրսների հասանելիության մեծացումն է, նկատի ունեմ հիփոթեքային տոկոսադրույքների իջեցումը:

Մյուսը պետության հարկային քաղաքականություն է. խոսքը եկամտային հարկի արտոնության մասին է, երբ պետությունը եկամտային հարկի հաշվին սուբսիդավորում են բանկային տոկոսները: Եթե նախորդ տարիներին սա երիտասարդ ընտանիքներին էր վերաբերում, հիմա սա ընդլայնվում է, հասանելի է դառնում բնակչության ավելի լայն շերտերին: Եթե նայենք այս տեսանկյունից, իհարկե, կարելի է կանխատեսել, որ նման ընդլայնողական ծավալներ կլինեն, դա անվանենք բում կամ վերընթաց զարգացումներ, թերևս, դա իրատեսական պետք է համարել:

- Ճի՞շտ եք համարում ամբողջ տնտեսությունն այս մեկ ճյուղի վրա կառուցելը:

- Չի կարող նման բան լինել: Եթե նման մտայնություններ կան, իհարկե, դա սխալ է, դա խոցելի է դարձնում թե՛ այդ տնտեսական աճը, թե՛ զարգացումը, բայց եթե խոսում ենք տնտեսական զարգացման ներառականության մասին, այսինքն՝ բնակչության ավելի լայն շերտեր են ներգրավվում այս պրոցեսի մեջ, այդ մասով ճիշտ է: Բայց որ տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացվի և, հատկապես, աշխատատեղերի խնդիրը լուծվի այլ հատվածներում ևս՝ հատկապես գյուղատնտեսության, դրան կապակցված վերամշակող արդյունաբերության, ինչպես նաև արդյունաբերության այլ ոլորտների վրա, դա միանշանակ է:

- Տեսնո՞ւմ եք այսօր Ձեր նշած այլ ոլորտների ուղղությամբ կառավարության կողմից տարվող աշխատանքներ:

- Դժվար է այս պահին միանշանակ գնահատականներ տալ, այս պահին պատասխանն ավելի շատ բացասական է: Հաշվի առնելով, որ անցյալ տարին ընտրությունների տարի էր, կարելի է ասել, քաղաքական ցնցումների ժամանակահատված էր, իսկ այս տարին նոր է սկսվել: Կառավարության գործունեության ծրագիրը ներկայացված է, բայց այդտեղ քանակական որոշակիություն չկա: Ես ակնկալում եմ, որ այս ծրագրի հիման վրա պետք է մշակվեն առանձին ոլորտների զարգացման պետական ծրագրեր, միայն դրանից հետո կարելի է ինչ-որ պոզիտիվ գնահատականներ տալ, այս պահի դրությամբ դեռ անորոշ է:

Այն հենքային ճյուղերը, հատկապես հանքարդյունաբերության ոլորտին առնչվող ընկերությունները, խնդրահարույց վիճակում են: Տնտեսական աճի և բնապահպանական պահանջների կոնֆլիկտը շարունակվում է, նույնիսկ կարելի է ասել նոր երանգներ է ստանում: Դա նշանակում է, որ ավանդական գործոնները հնարավոր չի լինի աշխատեցնել, այս կաբինետի համար դա լինելու է պրոբլեմ և այլընտրանքը տնտեսության իրական դիվերսիֆիկացիան է, բայց դա ասելով, ճառերով չի լինելու, այլ լինելու է ռեսուրսների հասանելիությունը մեծացնելով: Ընդ որում, ոչ միայն ֆինանսական և վարկային, այլև բնական մենաշնորհային ոլորտների, հատկապես՝ գազամատակարարման, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների իջեցման հաշվին: Առայժմ այդ ոլորտներում փոփոխություններ չենք տեսնում, իսկ դա մտահոգիչ է:

– Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը, 2010-ին անդրադառնալով նույն՝ շինարարության աճին, ասել էր, որ Հայաստանի տնտեսության ապագան, իհարկե, շինարարությունը չէ, որովհետև 2009-ին Հայաստանի տնտեսությունը չկարողացավ «մարսել» ցեմենտը: Սա հայտնի արտահայտություն էր, որը բացահայտեց տնտեսական իբր աճի գաղտնիքը: Հիմա Փաշինյանը նույնը չի՞ անում, կարող է նույն սցենարը կրկնվել նաև այսօր:

- Չեմ կարծում, հիմա մի քիչ ավելի այլ է իրավիճակը: Շինարարությունն ինքն առանձին ճյուղ չէ, դրա զարգացումը նշանակում է հենց դիվերսիֆիկացիոն: Օրինակ` վարչապետն օրերս խոսում էր սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսության զարգացման նպատակով անասնագոմերի կառուցման ծրագրի մասին, որ պետությունը համաֆինանսավորելու է նախագծերը: Եթե սա կյանքի կոչվի, ապա շինարարության համար կարող է մեծ պահանջարկ ստեղծել, և բնականաբար, հարակից էֆեկտ ունենալ գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտների վրա:

Մյուս ոլորտները ևս, ենթադրենք եթե ճանապարհաշինության ոլորտը զարգանում է, իհարկե, դա կարող է մուլտիպլիկատիվ մյուս բնագավառներին ևս զարգացման ազդակներ տալ: Եվ մյուսը, իհարկե, պահանջարկն է շինանյութերի նկատմամբ, իսկ Հայաստանը հարուստ է շինանյութերով: Այնպես որ, այս սեկտորը, եթե զարգացավ, կարող է համակարգային ազդեցություններ ունենալ, բայց կան բավական մեծ ռիսկեր: Այդ ռիսկերն առաջին հերթին կապված են շինարարության ոլորտի շատ ոչ համաչափ տեղաբաշխման հետ: Կոնկրետ այս 240 մլրդ դրամի շինարարությունը, որ արվել է, դրա 80 և ավելի տոկոսը բաժին է ընկնում Երևանին: Մոտ 203 մլրդը բաժին է ընկնում Երևանին, իսկ դա նշանակում է, որ Հանրապետության 2/3-ը այս, այսպես ասած, թռիչքաձև զարգացումից դուրս է մնացել: Խնդիրը նաև այստեղ է, որ չի կարող մի քաղաք-պետություն զարգանալ, իսկ մնացած տարածքները հետ ընկնեն: Սա լուրջ խնդիր է:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Транспортная доступность Богородского и Метрогородка будет улучшена


Спорт в России и мире
Москва

Многократный чемпион по гребле на каноэ Фирсов умер на 36-м году жизни


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Елену Рыбакину «лишили» Уимблдона


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Кто в теремочке живет? Завершились работы по реставрации знаменитой усадьбы Шервудов





Путин в России и мире
Москва

СМИ: РФ расширяет влияние не только на страны Африки и Латинской Америки


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

Балерина Анастасия Волочкова рассказала, что спала с Шаляпиным на печи



Москва

Ураган «Эдгар» добрался до Уфы. В столице Башкирии коллапс, затопило аэропорт

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net