Ֆրանսիայում ահաբեկիչներին կացարան տրամադրած տղամարդը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի վերաքննիչ դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել ֆրանսիացի Ջավադ Բենդաունին, որը 2015թ.-ի նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին մասնակցություն ունեցած երկու ահաբեկիչների կացարան էր տրամադրել: Այս մասին հաղորդում է France Info-ն:
2018թ.-ի փետրվարին Փարիզի քրեական դատարանը Բենդաուդին անմեղ էր ճանաչել՝ ենթադրելով, որ ահաբեկիչներին կացարան տրամադրելով՝ նա տեղյակ չի եղել վերջիններիս ծրագրերին, և տղամարդն ազատ էր արձակվել:
Ավելի ուշ գործը վերաքննիչ դատարան էր հանձնվել, որն էլ այսօր Բենդաուդին 4 տարվա ազատազրկման է դատապարտել՝ չնայած տղամարդը բազմիցս հայտարարել է, որ չի իմացել վարձակալների ով լինելը:
Փարիզում 2015թ.-ի նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել ընդհանուր առմամբ 130 մարդ, ավելի քան 350-ը տուժել են: