ԱԺ նիստը հետաձգվեց. բացակա պատգամավորները շատ էին
Այսօր ԱԺ նիստը հետաձգվեց՝ քվորումի բացակայության պատճառով: Գրանցվել էր ընդամենը 44 պատգամավոր:
Հայտնի է, որ «Իմ քայլը» խմբակցությունից 35 պատգամավոր մեկնել են Արցախ:
«Նիստը սկսելու երկրորդ փարձը կանենք չորս ժամից»,- հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ պատճառը տեխնիկական է:
«Հատուկ քաղաքական ակցիա չէ, պատճառը տեխնիկական է: Չեմ կարծում, որ սրանով ինչ որ բան բաց կթողնենք: Համենայնդեպս, լավ չէ, որ պատգամավորները ինչ-որ բան ճիշտ չեն հաշվարկել: Կարելի էր այնպես անել, որ քվեարկությունից հետո մեկնեին»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Հարցին, թե ինչու՞ են «Իմ քայլի» պատգամավորները որոշել հենց այսօր մեկնել Արցախ, Ալեն Սիմոնյանը նշեց, որ չի եղել պայմանավորվածություն, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը պատգամավորները լինեն Արցախում: Միեւնույն ժամանակ ասաց, որ դա միայն դրական ազդեցություն կունենա՝ «Ճիշտ որոշում է»,- ասաց Սիմոնյանը: