Ռոնալդուի հարսնացուն նկարահանվել է իտալական ներքնազգեստի գովազդում (լուսանկարներ, տեսանյութ)
Պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի քաղաքացիական կինը՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, դարձել է ներքնազգեստի և լողազգեստի արտադրությամբ զբաղվող Yamamay իտալական բրենդի գովազդային դեմքը:
Սևահեր գեղեցկուհու լուսանկարներն ու նրա մասնակցությամբ տեսանյութը հայտնվել են բրենդի ինստագրամյան կայքում:
Քսանհինգամյա մոդելը, որը Ռոնալդուի չորս երեխաներից մեկի մայրն է, ցուցադրել է գարուն/ամառ-2019 հավաքածուի նոր լողազգեստները, ներքնազգեստի մի քանի մոդել:
Հայտնի է, որ Ռոնալդուն ևս համագործակցում է այս բրենդի հետ:
Հիշեցնենք, որ Ռոդրիգեսն ու Ռոնալդուն նշանադրվել են 2018թ.: Դրանից մեկ տարի առաջ ծնվել է նրանց առաջին համատեղ երեխան՝ Ալանա Մարտինան: Ֆուտբոլիստն ունի ևս երեք երեխա՝ 8-ամյա Կրիշտիանու կրտսերը, Եվան ու Մատեոն: Նրանք բոլորը ծնվել են փոխնակ մայրերից:
View this post on Instagram