Չարաշահումներ Արթիկի հիմնական դպրոցում, հարուցվել է քրգործ. Ոստիկանություն
![Չարաշահումներ Արթիկի հիմնական դպրոցում, հարուցվել է քրգործ. Ոստիկանություն](https://gdb.rferl.org/9B648E7D-91B6-42A1-9C7B-AB9AAED6BA68_cx4_cy2_cw96_w800_h450.jpg)
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ օրերս պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացվել։
Ըստ Ոստիկանության, ձեռնարկված միջոցառման արդյունքում պարզվել է, որ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 1996 թվականի հոկտեմբերից 2014 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում որպես էլեկտրիկ-փականագործ է հրամանագրել եղբորը։
«Նա փաստացի աշխատանքի չի հաճախել և պարբերաբար բացակայել է հանրապետությունից։ Նախկին տնօրենը պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով՝ յուրացրել է եղբոր անվամբ հաշվարկված և դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3,5 միլիոնից ավելի դրամը», - ասված է հաղորդագրությունում։
Առերևույթ դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։