Բրիտանիայի խորհրդարանը նորից կանդրադառնա «Բրեքզիթ»-ին
![Բրիտանիայի խորհրդարանը նորից կանդրադառնա «Բրեքզիթ»-ին](https://gdb.rferl.org/97B409F8-DAFA-4564-9DA6-930EDAF8ABD6_w800_h450.jpg)
Մեծ Բրիտանացի օրենսդիրներն այսօր հերթական անգամ կանդրադառնան «Բրեքզիթ»-ին: Քվրեարկության է դրվելու «Եվրամիությունից դուրս գալու համաձայնագիրը»:
Մեծ Բրիտանիայի համար այսօր պետք է մեկնարկեր Եվրոպական միությունից դուրս գալու գործընթացը, սակայն խորհրդարանը՝ Բրյուսելի հավանությամբ, ընդունել է որոշում, ըստ որի, եթե «Բրեքզիթ»-ի ծրագիրը հաստատվի, մեկնարկի օր կդառնա մայիսի 22-ը, բայց եթե գործարքը տապալվի՝ Եվրամիությունից թագավորության դուրս գալու օր կդառնա ապրիլի 12-ը:
Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը պատգամավորներին կոչ է արել հաստատել օրինագիծը: