Ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է. ՊԵԿ նախագահ
![Ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է. ՊԵԿ նախագահ](https://gdb.rferl.org/8C22E23B-7B67-427D-8498-08EBDFAD6A02_w800_h450.jpg)
Հայաստանի տնտեսության ամենաստվերային ոլորտը մանրածախ վաճառքն է, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը։
«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվեց Անանյանից, թե ո՞րն է Հայաստանի տնտեսության ամենաստվերային ոլորտը։ «Մանրածախ վաճառքը», - պատասխանեց Անանյանը։
Հարցին, թե կարո՞ղ է մոտավոր թիվ ասել, ՊԵԿ նախագահը պատասխանեց. - «Ո՛չ, կարող եմ, բայց չեմ ասի, դա աշխատանքային է»։