Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2019

Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստանի»՝ զորացրված զինծառայողների առողջական համալիր փորձաքննությանը վերաբերող նախագիծը

0

Այսօր կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքներում  փոփոխությունների օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է զորացրված զինծառայողների առողջական համալիր փորձաքննությանը։  

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ նախատեսվում էր օրենքով ամրագրել, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնում են առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն՝ զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան արձակվելուց մեկ օրացուցային ամսվա ընթացքում: Եթե պարզվի, որ զինծառայության ընթացքում զինծառայողի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, ապա պետությունը պարտավոր է հոգալ այդ ծախսերը:

Պաշտպանության նախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայող­նե­րի առողջության պահպանման հետ կապված հարաբերությունները սահմանված են օրենքով, ըստ որի՝ զինծառայողներն անցնում են խորացված և հսկիչ-բժշկական քննություն, պլա­նա­յին բուժզննումներ: Գործող օրենքի համաձայն՝ զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո ծա­ռայու­թյան ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձաքննական եզրակացությունները կարող են քննարկվել և հաստատվել զորացրվելուց հետո` 5 տարվա ընթացքում, իսկ զինվորական ծառայության ժամանակ ստացած վնասվածքի պատ­ճա­ռական կապի մասին փորձնական եզրակացությունները քննարկվում և հաստատվում են անկախ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու ժա­մա­նա­կա­հատ­վածից:

Այսպիսով՝ գործադիրը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը, քանի որ վերոնշյալ իրավական ակտերից ակնհայտ է, որ գործող օրենսդրությամբ սահմանված են մի շարք կարգավորումներ զինվորական ծառայությունից հետո առողջական խնդիրներ ունենալու դեպքում անձի առողջական վի­ճա­կի հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պատճառական կապի որոշ­ման և առողջական վիճակի վերականգնման գործընթացի վերաբերյալ:

Եզրակացության մեջ նշված է նաև, որ առա­ջարկված ձևաչափով պարտադիր բժշկական հետազոտությունների և փորձաքննության իրա­կանացումն իրատեսական չէ, քանի որ յուրաքանչյուր զորակոչի շրջանակներում զորա­ցրվում է մի քանի հազար քաղաքացի, որի պարագայում, եթե նախագծի հեղինակների պատկերացմամբ այդ գործընթացն իրականացվելու է զինվորական կոմիսարիատների և Հա­յաս­տանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաս­­տատությունների ու ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների կողմից, ապա այն բավականին բացասական ազդեցություն է թողնելու նշված մարմինների բնա­կանոն գործունեության վրա՝ հաշվի առնելով թե՛ բուժման գործընթացում գտնվող զին­ծա­ռայողների ծավալները և թե՛ այն հանգամանքը, որ զինկոմիսարիատներն ամբողջ տար­վա ընթացքում իրականացնում են զինվորական հաշվառման գործընթաց, իսկ յու­րաքանչյուր զորակոչի բժշկական ապահովման գործընթացը սկսվում է նախկին զորակոչի ավար­տից գրեթե անմիջապես հետո»,- նշված է եզրակացության մեջ։

 «Միաժամանակ, կիսելով նախագծի հեղինակների մտահոգությունները՝ զին­վո­րա­կան ծառայությունից արձակված և առողջական խնդիրներ ունեցող անձանց երաշխա­վոր­ված բժշկական օգնությունը և սպասարկումն ապահովելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա Հա­յաս­տանի Հան­րապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 1-ին հա­վել­վածի 25-րդ կետում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ, ըստ որի՝ զինվորա­կան ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ ար­ձակ­ված կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձինք, ովքեր բժշկա­սո­ցիա­լական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, իրա­վունք կունենան անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնու­թյան և սպասարկման` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետա­կան մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակ­նե­րում»,- գրված է նախագծում։

Ամփոփելով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ  նմանատիպ հարցերը ահազանգ են, որ  լուծումներ գտնեն: «Ես կածում եմ, որ լուծումները գտնված են»,-ասաց նա:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы


Спорт в России и мире
Москва

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Людмила Самсонова

Теннисистка Самсонова вышла в финал турнира в Хертогенбосхе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Козлов: Россия и КНДР прорабатывают возможность запуска прямых рейсов





Путин в России и мире
Москва

ЯНДЕКС, АЛЕКСАНДР ПУШКИН, АНАТОЛИЙ ГОЛОД И "СВЯТОЙ ЛЕНИН" ВЕДУТ СЛЕДСТВИЕ ВЕКА! ВАЖНЫЕ СЕРЬЁЗНЫЕ ДАННЫЕ.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Александр Розенбаум

"Звездач": певец Александр Розенбаум проиграл суды на 386 тыс. рублей



Москва

Суд: фигуранты дела о массовом отравлении изготовили 2336 порций блюда "Лобио"

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net