Պետք է պարզ խոսենք քաղծառայության, վարձատրության չափերի և առկա խնդիրների մասին. Տիգրան Ավինյան
Կառավարության այսօր նիստը վարող Տիգրան Ավինյանը խոսեց քաղաքացիական ծառայության ոչ արդիական համակարգի, քաղծառայողների վարձատրության չափի և պարգևատրումների մասին:
Նա նկատեց, որ բավականին խոսվեց պարգևատրման համակարգի մասին, քանի որ, վերջապես, թափանցիկ տեղեկատվություն տարածվեց: «Այդ համակարգ ստվերում գործել է երկար տարիներ և որոշակի խորքային խնդիրներ է լուծել: Մենք պետք է պարզ խոսենք քաղծառայության, վարձատրության չափերի և այն խնդիրների մասին, որոնք ստեղծվել են այդ համակարգի ոչ արդիական լինելու պատճառով»,-ասաց նա:
Տիգրան Ավինյանը նշեց, որ այս քննարկումները պետք է շարունակել, պետք է պարզ և բաց լինել և բարձրաձայնել նպատակները: «Միգուցե շատ դեպքերում դժվարին թվացող որոշումներ կայացվեն, բայց վստահ եմ, որ դժվարին չեն լինի, եթե ճիշտ խորհրդատվությունն ապահովենք»,-ասաց նա: