Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2019

Գոռ Հովհաննիսյանը սահմանադրական իրավունքի ոլորտում մեծ փորձ և գերազանց գիտելիքներ ունի. գերմանացի հռչակավոր պրոֆեսորները՝ ՍԴ դատավորի թեկնածուի մասին. Aysor.am

0

Հայաստանի Խորհրդարանը Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկի ապրիլի 16-ի հերթական նիստում: Ինչպես հայտնի է, այդ պաշտոնում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Գերմանիայի Հագենի Համալսարանի դոցենտ, Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի դոկտոր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը:

Aysor.am-ի հետ զրույցում Հումբոլդտի համալսարանի պրոֆեսոր, ներպետական իրավունքի հայտնի մասնագետ Ուլրիխ Բատիսը և անվանի պրոֆեսոր, Գերմանիայի Ռեգենզբուրգի համալսարանում դասավանդող իրավագետ Ալեքսանդր Գրազերը ներկայացրեցին իրենց դիտարկումները ՍԴ դատավորի պաշտոնում իրենց նախկին ուսանողի թեկնածության վերաբերյալ:

Պրոֆեսոր Ալեքսանդր Գրազերը Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ տևական ժամանակ է՝ հետևում է Հայաստանում սահմանադրական իրավունքի ու իրավական բարեփոխումների ընթացքին և շատ ուրախ է, որ նախագահ Սարգսյանը որոշել է ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել իր լավագույն ուսանողի՝ դոկտոր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։

«Ինչ վերաբերում է Գոռի հետ իմ հարաբերություններին` մենք գրեթե մեկ տասնամյակ արդեն ծանոթ ենք։ Նա տարբերվում է բոլորից` ոչ միայն որպես փայլուն իրավաբան, բայց նաև քաղաքավարի ու հասուն մարդ», - նշեց նա:

Պրոֆեսոր Գրազերի խոսքով՝ Գոռ Հովհաննիսյանը բացառիկ որակավորում ունի ՍԴ դատավորի պաշտոնի համար։

«Դոկտոր Հովհաննիսյանը սահմանադրական իրավունքի ոլորտում ունի գերազանց փորձագիտական գիտելիքներ։ Հաշվի առնելով ձեր երկրի Սահմանադրական դատարանում նրա նախկին աշխատանքը` նա արդեն իսկ ներսից ծանոթ է այդ կառույցին։ Նաև նրա փորձառությունը գերմանական իրավունքի ոլորտում կարևոր առանձնահատկություն պետք է դիտարկվի։ Մեր երկրի լավագույն դատավորները նրանք են, ովքեր ունեն համեմատական իրավագիտության հավելյալ գիտելիքներ`սեփական երկրի դատական համակարգում աշխատելու համար։ Գոռը իմ իմացած ամենաուղղամիտ մարդկանցից է։ Նա չունի օպորտունիզմի ոչ մի մասնիկ իր էության մեջ։ Սա հազվագյուտ որակ է` հատկապես իրավաբանների շրջանում, և կարևոր հատկանիշ է սահմանադրական դատարանի դատավորի համար», - ասաց պրոֆեսորը:

Հումբոլտի համալսարանի պրոֆեսոր Ուլրիխ Բատիսը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև պատրաստակամ է ընտրվելուց հետո մասնագիտական խորհրդատվություն տրամադրել Գոռ Հովհաննիսյանին, սակայն կարծում է, որ նա դրա անհրաժեշտությունը չի ունենա, քանի որ կայացած մասնագետ է:

«Գոռը իմ ուսանողն է եղել։ Հիշում եմ, նա շատ լավ հանձնեց իր դոկտորական քննությունը։ Իր ատենախոսությունը նա գրել էր Հայաստանի ու Գերմանիայի սահմանադրական դատարանների մասին։ Նրա թեզի մեջ դուք կարող եք գտնել բավական հետաքրքիր առաջարկներ երկու երկրների սահմանադրական դատարանների վերաբերյալ ու մասնավորապես այն մասին, թե ինչպես կարելի է բարելավել երկու երկրների սահմանադրական դատարանների իրավական գործունեությունների շրջանակը», - ասաց պրոֆեսորը:

Պրոֆեսոր Բատիսը  համոզմունք հայտնեց, որ ՍԴ դատավորի թեկնածուն լավագույնս կկարողանա կատարել իր պարտականությունները, քանի որ նախքան Գերմանիայում ուսանելը, աշխատել է Հայաստանի Սահմանադրական դատարանում և մեծ փորձ ունի այդ ոլորտում: «Գերմանիայում ուսանելուց հետո Գոռը  շատ լավ տիրապետում է թե՛ տեսական, թե՛ գործնական հարցերին։ Նաև այդ պատճառով նրա ատենախոսությունը լավ էր ստացվել, քանի որ գիտագործնական բնույթ ուներ», - հավելեց Ուլրիխ Բատիսը:

Նշենք, որ Գոռ Հովհաննիսյանը 5 բարձրագույն կրթություն ունի, որոնցից երկուսը ստացել է Հայաստանում, երեքը՝ Գերմանիայում: Նախագահի առաջադրած թեկնածուն բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ է, տիրապետում է 4 օտար լեզվի: 2018 թվականից նա նաև Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման ֆակուլտետի դոցենտ է, դասավանդում է մի շարք կրթական հաստատություններում:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Транспортная доступность Богородского и Метрогородка будет улучшена


Спорт в России и мире
Москва

Рождаемость на Дальнем Востоке стала выше, чем в среднем по России


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Шнайдер проиграла Коччаретто в 1/4 финала турнира WTA в Бирмингеме


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В ОЭЗ «Технополис Москва» подсчитали выбросы ...





Путин в России и мире
Москва

Историческое соглашение: Владимир Путин и Ким Чен Ын заключили договор о стратегическом партнерстве


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Виктор Цой

Почему фанатов Цоя не пускают на могилу музыканта в Петербурге



Москва

Российские войска за сутки заняли не менее 7 кв. км территории южнее села Константиновка на Угледарском направлении

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net