Բանգլադեշի մայրաքաղաքում երկնաքերի հրդեհման զոհերի թիվը հասել է 25-ի. Dhaka Tribune (տեսանյութ, լուսանկարներ)
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի բիզնես թաղամասում գտնվող 19-հարկանի գրասենյակային շենքում դեռևս անհայտ պատճառներով բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 25-ի, այս մասին տեղեկացնում է Dhaka Tribune պարբերականը:
Ավելի վաղ հաղորդվել էր 16 զոհի մասին: Հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 70 մարդ:
Հայտնի է, որ զոհերից 19-ի մարմինները հայտնաբերվել են հենց շենքում, մյուսները մահացել են հիվանդանոցներում:
Բանգլադեշում տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Էնամուր Ռահմանը հայտարարել է, որ հրդեհված երկնաքերում բացակայել է հրդեհաշիջման համակարգը:
Հրդեհի բռնկման պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել:
Հայտնի է, որ այսօր կշարունակվեն հնարավոր այլ զոհերի մարմինների որոնման աշխատանքները: