Ալլա Պուգաչովայի դուստրը նորաձևության ցուցադրության աստղ է դարձել (տեսանյութեր)
Ռուս հեռուստահաղորդավարուհի Յանա Ռուդկովսկայայի ինստագրամյան էջում հայտնվել է Yudashkin Kids ցուցադրությունից հատված, որը կազմակերպվել է Մոսկվայի նորաձևության շաբաթվա շրջանակում:
Մանկահասակ մոդելների թվում է եղեկ երգչուհի Ալլա Պուգաչովայի և շոումեն Մաքսիմ Գալկինի 5-ամյա դուստրը՝ Լիզան, ինչպես նաև այլ հայտնիների երեխաներ:
Ցուցադրության աստղը հենց Լիզա Գալկինան է դարձել: Ցուցադրության ժամանակ նա մի քանի հանդերձով է ներկայացել, իսկ մայրը՝ Ալլա Պուգաչովան, նստած է եղել հանդիսատեսի առաջին շարքում և քաջալերել է դստերը:
Ցուցադրության տեսագրությունները հայտնվել են նաև երգչուհու երկրպագուների պաշտոնական էջում, որտեղ հետևորդները հիացմունք արտահայտող տասնյակ մեկնաբանություններ են թողել:
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram