Կոտայքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Mazda-ն, Mazda-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր. Shamshyan.com
Այսօր, մարտի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ուղնեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում Չարենցավանի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 87 MM 088 համարանիշի և Mazda մակնիշի 12 OU 053 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mazda-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: