Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2019

«Իրատես». ՀՀ-ում առկա վիճակը մեզ և Արցախին կործանման տանող ճանապարհ է

0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ և այսօր, ինչպես արդեն հայտնի է, աշխատանքային այցով Ավստրիայի Հանրապետությունում է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում Նիկոլ Փաշինյանի հանդիպումն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպում, որը տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությամբ Հայաստանի ու նրա ղեկավարի համար դիվանագիտական ու քաղաքական առումներով անբարենպաստ պայմաններում։

Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով արդեն նշել էր բանակցություններում Արցախի իշխանություններին որպես բանակցային կողմ ներգրավելու անհրաժեշտությունը։ Սակայն, համանախագահներն իրենց հայտարարությամբ, ըստ էության, մերժել են դա։ Նրանք հորդորել են զերծ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են էապես փոխել իրավիճակը հակամարտության գոտում և ազդել բանակցությունների վրա։ Նրանց կարծիքով՝ չի կարելի բանակցային ձևաչափում միակողմանի փոփոխություններ պահանջել` առանց մյուս կողմի համաձայնության (համանախագահների այս «չի կարելի»-ն ակնհայտորեն հասցեագրված է Փաշինյանին կամ Հայաստանին), կամ ռազմական գործողությունների վերսկսման պատրաստակամություն ցուցադրել (հասցեագրված է Ալիևին կամ Ադրբեջանին)։ Համանախագահների հայտարարության համատեքստում պարզ է դառնում, որ նրանք Հայաստանի և Ադրբեջանի հենց այդ հայտարարություններն է, որ համարել են հակամարտության գոտում իրավիճակի էական փոփոխության և բանակցությունների վրա ազդեցության (հասկանալի է՝ բացասական իմաստով) ռիսկ պարունակող։

Համանախագահների հայտարարությունում Հայաստանի համար բացասական մյուս վերաբերմունքը երկու երկրների առաջնորդներին ուղղված նրանց կոչն է՝ առաջիկայում վերսկսել բովանդակային բանակցությունները, մինչդեռ համանախագահները պետք է կոչ անեին վերսկսել ոչ թե Արցախյան հիմնախնդրի լուծման բովանդակային բանակցությունները, այլ բանակցությունները Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածությունները կյանքի կոչելու շուրջ։ Իրենց այս հայտարարությամբ համանախագահները, փաստորեն, վկայել են հայկական կողմի համար չափազանց էական Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն անտեսելու, մոռացության մատնելու իրենց մտադրության մասին։

Ընդգծենք, որ համանախագահները Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմի արդյունքում և 100-ից ավելի հայ զինվորների կյանքի գնով ձեռք բերված վերոնշյալ կարևոր պայմանավորվածությունները չէին կարողանա անտեսել, մոռացության մատնել, եթե այդ հարցում չլիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Մնացական Զոհրաբյանի համաձայնությունը կամ թողտվությունը (մեղքը)։ Նրանք պետք է ժամանակին սկզբունքորեն մերժեին Ադրբեջանի հետ Արցախյան հիմնախնդրի լուծման բովանդակային բանակցությունների վերսկսումը, քանի դեռ Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի կողմից չեն կատարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, այսինքն՝ համաձայնեին, պատրաստակամություն հայտնեին միայն վերոնշյալ պայմանավորվածությունների կատարման շուրջ բանակցությունների վերսկսմանը։ Չեն արել դա, և հիմա ԵԱՀԿ Մինսկի խումբը համարձակվում է կամ իրեն իրավունք է վերապահում Հայաստանին բովանդակային բանակցությունները վերսկսելու կոչ անել։ Հատկանշական է, որ նույնիսկ դրանից հետո ՀՀ վարչապետը և արտգործնախարարը չեն հակադարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում առկա հիշյալ կոչին, չեն հայտնել Հայաստանի պատրաստակամությունը Արցախի առնչությամբ միմիայն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։

Բաքվից, մինչ ներկայիս բանակցությունները, քանիցս լսվել են «ուժի գործոնը մշտապես եղել և մնում է օրակարգում», «ռազմական գործոնը հատուկ տեղ է գրավում հիմնախնդրի լուծման առանցքում», «ուժն է ծնում իրավունք» ու նմանաբնույթ այլ հայտարարություններ:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հայտարարության համապատկերին Ադրբեջանը վերջերս ձեռնարկեց հարձակողական բնույթի լայնամասշտաբ զորավարժություններ, որոնք հակառակ միջազգային պարտավորությունների պահանջների, չէին ծանուցվել։

Ավելին, Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից առաջ թշնամին դիմեց տարբեր սադրանքների ու փորձեց սահմանային լարվածություն առաջացնելով հայկական կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրել, հավանաբար, այն հույսով, որ կվախենանք ու կգնանք ինչ-ինչ զիջումների։ Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել մարտի 26-ին տեղի ունեցածը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Для московских школьников провели свыше 400 экскурсий на предприятия


Спорт в России и мире
Москва

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Потапова вышла в полуфинал турнира WTA в Бирмингеме


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В ОЭЗ «Технополис Москва» подсчитали выбросы парниковых газов





Путин в России и мире
Москва

Бригада медицинских специалистов из Москвы прибыла в Севастополь для оценки состояния пострадавших при атаке ВСУ


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко рассказал губернатору Ленинградской области об особенностях их встреч




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

Балерина Анастасия Волочкова рассказала, что спала с Шаляпиным на печи



Москва

Организатора взрыва у McDonald's в Москве осудили за пропаганду терроризма

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net