Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վիեննա (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա։ Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետին դիմավորման ոչ պաշտոնական արարողության կարգով օդանավակայանում դիմավորեց Ավստրիայի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը։
Մարտի 29-ին Վիեննայում ՀՀ վարչապետը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Այնուհետև կկայանա ՀՀ վարչապետի և Ավստրիայի դաշնային նախագահի հետ հանդիպումը,որին կհաջորդի Ավստրիայի կանցլերի հետ հանդիպումը, երեկոյան ՀՀ վարչապետը կհանդիպի հայ համայնքի հետ։