Հանդիպում Վիենայում. ակնկալե՞լ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների փոփոխություն
Երկուշաբթի երեկոյան Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցավ փակ աշխատանքային հանդիպում։ Մանրամասները, իհարկե, չեն բարձրաձայնվում, չէ՞ որ այն փակ միջոցառում է, սակայն այն ֆոնը, որի վրա տեղի ունեցավ հանդիպումը, հատկանշական է և ուշադրության արժանի։