Ազատ ոճայինները սկսեցին ԵԱ նախապատրաստության վերջին փուլը
0
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի թեկնածուները գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ «Օլիմպավանում» սկսել են Եվրոպայի առաջնության նախապատրաստության վերջին փուլը: Նրանց հետ համատեղ մարզվում են նաեւ երիտասարդները: Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի Բուխարեստում ապրիլի 8-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ