2018թ. դեկտեմբերից մինչև 2019 թ. հունվար Դսեղում բենզասղոցով ապօրինի հատել է բալենի և բոխի ծառեր
Մարտի 13-ին Թումանյանի քննչական բաժնից ստացվել է գրություն այն մասին, որ քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակված և կատարված մասնագիտական ստուգման ժամանակ «Դսեղի անտառտնտեսության» մասնաճյուղի կողմից անտառխախտման արձանագրությամբ արձանագրված ծառերի կոճղերը զննելու ընթացքում հայտնաբերվել են ապօրինի հատված բալենի, հացենի, հաճարենի և 2 հատ բոխի ծառերի կոճղեր: Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմում է 310.500 դրամ: …