Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2019

Պետական աջակցության կարիք ունեցող քաղաքացին չի զրկվելու նպաստից վարկերի պատճառով. նպաստների բարեկարգման աշխատանքային խումբ է ստեղծվել. Մ. Առաքելյան

0

Վարչապետի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նպաստների համակարգում բարեփոխումների իրականացնելու նպատակով: Աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ բարեփոխումների նպատակը այնպիսի համակարգի ներդրումն է, որի գործիքները կնպաստեն մարդկանց համար եկամուտի աղբյուր ստեղծելուն, միևնույն ժամանակ, կարգավիճակից բխող խավերի համար (երեխաներ, ծերեր, հաշմանդամներ) ներդնել առավել արդյունավետ աջակցության մեխանիզմներ: «Որևէ աղքատ քաղաքացի, պետության կողմից աջակցության կարիք ունեցող քաղաքացի չի զրկվելու նպաստից՝ ոչ միայն վարկեր ունենալու, նաև այլ չափանիշների պատճառով»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը: Նրա խոսքով՝ խնդիրն ոչ թե նպաստների հաշվին խնայողություն անելն է, այլ հասցեականության բարձրացումը:

- Պարո՛ն Առաքելյան, ՀՀ վարչապետը տվյալներ ներկայացրեց, համաձայն որի՝  Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար դրամ և ավելի չափով վարկ է մարում: Խնդրի մասին բարձրաձայնելուց հետո այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են կատարվել կառավարությունում:

- Վարչապետի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ նպաստների համակարգում բարեփոխումների իրականացնելու նպատակով: Մենք կարևորում ենք համակարգում հասցեականության բարձրացման անհրաժեշտությունը: Ցավոք, այսօրվա նպաստների համակարգը նպաստում է աղքատությանը, և տասնամյակներով մենք ամրագրել ենք աղքատության առկայությունը մեր երկրում և ուղղակի այդ մարդկանց ցուցաբերում ենք ֆինանսական օգնություն՝ գրեթե չանելով ոչինչ աղքատությունից ազատվելու համար: 

Հետևաբար, բարեփոխումների նպատակը նաև այնպիսի համակարգի ներդրումն է, որի գործիքները կնպաստեն մարդկանց համար եկամուտի աղբյուր ստեղծելուն՝ միևնույն ժամանակ, կարգավիճակից բխող խավերի համար (երեխաներ, ծերեր, հաշմանդամներ) ներդնել առավել արդյունավետ աջակցության մեխանիզմներ: Մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի նպաստ ստացող, աշխատունակ քաղաքացին, հնարավորինս արագ կարողանա աշխատանք գտնել և ստեղծել իր եկամուտը: Աստիճանաբար, մեր գլխավոր թիրախը լինելու է մանկական աղքատությունը, որը պետության առջև ծառացած կարևորագույն մարտահրավերներից մեկն է, և կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը՝ նվազեցնելու մանկական աղքատությունը՝ ցուցաբերելով էական աջակցություն այդ խավին:

- Պարո՛ն Առաքելյան, երբ կա նման տվյալ,  նպաստառուն ինչի՞ հաշվին է վարկ ստացել, և բացի այդ, եթե վարկ է տրամադրում բանկը, ապա ի՞նչ օղակ չի գործել, որ քաղաքացին և՛ նպաստառու է եղել, և՛ վարկ է ստացել:

- Ընդհանրապես, բանկերը չունեն որևէ սահմանափակում վարկ տալու չափանիշների մասով: Յուրաքանչյուր բանկ ինքն է որոշում իր չափանիշները՝ կրելով համապատասխան ռիսկեր: Ընդ որում, բանկային համակարգում առկա է վարկավորման մեծ ծավալ, որտեղ չի կարևորվում քաղաքացու եկամտի առկայությունը, և գրավի առկայությունը բավարար է: Օրինակ՝ նպաստառու վարկառուների ցանկում առկա է մարդկանց մի խումբ, ովքեր ունեն ոսկու գրավով վարկեր: Հետևաբար, համակարգային խնդրի առկայության մասին խոսելը տեղին չէ, և սա ընդամենը որոշակի գործոն է համակարգի ամբողջական ուսումնասիրության համար:

– Ինչո՞ւ է հիմա բարձրաձայնվում վարկ ունեցող նպաստառուների մասին: Ինչո՞ւ է 10 ամիս շարունակ 100 հազար դրամից ավելի վարկ փակող նպաստառուներին գումար տրվել:

- Դեռևս նախորդ տարվա օգոստոսից ներդրվել է վարկային պատմության ստուգման գործիք, որն ի դեպ, ամբողջովին «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում է, և քաղաքացին ինքն է տրամադրում իր վարկային պատմության մասին տեղեկությունը: Առկա տեղեկության հիման վրա կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ունենք նման պատկեր: Սա ընդամենը նախնական տեղեկություն է, որն ունի մանրամասն ուսումնասիրություն կարիք, որից հետո միայն այլ փոփոխությունների հետ համատեղ կներդրվի այս գործիքով պայմանավորված չափանիշ: Այս պահին նպաստառուները շարունակում են ստանալ իրենց նպաստները կառավարության որոշման շրջանակներում, և մինչև նոր որոշումը վարկերի առկայությամբ նպաստ ստանալն իրավաչափ է:

- Վարչապետը նման հարցադրում է արել. «Հիմա՝ ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե՞ ոչ»: Ի՞նչ ենթադրել, փաստորեն, նրանք զրկվելո՞ւ են նպաստից:

- Որևէ աղքատ քաղաքացի, պետության կողմից աջակցության կարիք ունեցող քաղաքացի չի զրկվելու նպաստից՝ ոչ միայն վարկեր ունենալու, նաև այլ չափանիշների պատճառով: Վարկերի առկայությունը մենք ոչ թե դիտարկում ենք որպես հարստության գործոն և առաջարկում ենք մարդկանց զրկել նպաստից, այլ էական եկամուտի առկայության փաստ: Մասնավորապես, մենք ունենք վարկատեսակներ, օրինակ՝ հիփոթեքային վարկը, որտեղ պարտադիր է գրանցված եկամուտների առկայությունը, և նպաստառուների այն խումբը, որը մարում է հիփոթեքային վարկ, ակնհայտ է, որ ունի կայուն եկամտի առկայություն:

- Նպաստների տրամադրման բարեփոխումներից խնայողություններ ունենալու պարագայում այն հատկացվելու է սպաների՞ն, ինչի մասին զուգահեռներ էր տարել Նիկոլ Փաշինյանը, թե՞ դա առաջարկվող տարբերակներից մեկն էր:

- Խնդիրն ամենևին նպաստների հաշվին խնայողություն անելը չէ, այլ հասցեականության բարձրացումն է: Կառավարության նպատակն է բյուջե մուտքագրված ամեն դրամ ծախսել առավելագույնս արդյունավետ, քանի որ այդ գումարները նույնպես հավաքագրվում են քաղաքացիների վճարած հարկերով: Հետևաբար, մենք խնդիր ունենք բացահայտել այն անձանց խումբը, ովքեր իրապես ունեն պետության աջակցության կարիքը, և աջակցության մեխանիզմները դարձնել կարիքներին համապատասխան, քանի որ աղքատությունը զուտ ֆինանսների բացակայությունը չէ, մենք ունենք կրթության, առողջապահության և այլ հանրային բարիքներից օգտվելու լուրջ խնդիր, և մենք նաև ֆինանսական աջակցությունից բացի, կարևորում ենք այնպիսի միջավայրի և հնարավորությունների ստեղծումը, որտեղ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կունենա հավասար հնարավորություն՝ ստանալով որակյալ կրթություն և առողջապահություն՝ իր գործունեությամբ ապահովել իր և իր ընտանիքի բարեկեցությունը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В июне в Москве пройдет цикл мероприятий для собак и их владельцев


Спорт в России и мире
Москва

При поддержке MR Group прошел полумарафон «ЗаБег.РФ»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Надаль пропустит Уимблдон из-за желания сыграть на Олимпиаде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Ученые Президентской академии в Санкт-Петербурге разработали способ повышения экологичности целлюлозно-бумажной промышленности





Путин в России и мире
Москва

Президент Путин вернулся в Москву и встретился в Кремле с главой Ингушетии


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко назвал рецепт своего фирменного салата "Молодость", которым угощал Путина в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Столтенберг решил не встречаться с Зеленским в Брюсселе


Навальный в России и мире
Москва

Адвокатам Навального продлили арест



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Black Sabbath

Гитарист Тони Айомми допустил, что воссоединение Black Sabbath может состояться



Москва

Тверские танцоры стали призерами всероссийского инклюзивного танцевального конкурса

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net