Իսրայելական օդուժը հարվածներ է հասցնում պաղեստինցի զինյալների դիրքերին Գազայի ամբողջ տարածքով
Իսրայելի զինված ուժերը սկսել են պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման զինյալների դեմ լայնամասշտաբ գործողությունը, իսրայելական օդուժը հարվածներ է հասցնում պաղեստինցի գրոհայինների դիրքերին Գազայի հատվածում, այս մասին տեղեկացնում է TACC գործակալությունը՝ հղում անելով իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
«Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում «ՀԱՄԱՍ»-ի դիրքերին Գազայի ամբողջ տարածքում», - ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ այսօր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռի արձակման հետևանքով տուժել էր 7 իսրայելցի, այդ թվում՝ 3 երեխա, նրանք հոսպիտալացվել են: Պաղեստինցի զինյալների արձակած հրթիռն ընկել էր Իսրայելի կենտրոնական հատվածում գտնվող Միշմերետ բնակավայրում գտնվող բնակելի տներից մեկի վրա: