Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2019

Փաստացի ու ազատ տնտեսական մրցակցային հնարավորություններ ՀՀ-ում չկան, կա միայն քաղաքական կամք․ Սերգեյ Բագրատյան

0

Քաղաքական կամք կա ազատ տնտեսական շուկա ձևավորելու, բայց այս պահին ճիշտ չէ խոսել ու հայտարարել, թե փաստացի մենք ունենք ազատ տնտեսական մրցակցային հնարավորություններ։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Նա նշեց, որ այսօրվա որոշ խոշոր գործարարներ, նախկին իշխանությունների հովանավորչության շնորհիվ մեծ գումարներ են վաստակել, ինչն այսօր շուկայում անհավասար պայմաններ է ստեղծում;

- Պարո՛ն Բագրատյան, Կառավարությունը ցանկանում է հարկերից ազատել մինչև 24 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողին։ Սա ՀՀ-ում իսկապե՞ս գործարարության նոր ալիք կբերի։

- Հստակ է, որ այն որոշակի աշխուժություն կառաջացնի, քանի որ շատերը, որոնք  որոշակի փոքր գումարներ են աշխատում, փորձում են ստվերում մնալ, չհայտարարագրել իրենց եկամուտերը։ Հիմա սա հնարավորություն է տալիս, որ մարդիկ ավելի ազատ աշխատեն, ինչն էլ կբերի շահառուների շրջանակի ընդլայնման։ Այսինքն, եթե որևէ մեկը մինչ այս վախենում էր հարկային դաշտից, վախենում էր տարատեսակ ստուգող ուժերից, այսօր կարող է համարձակ աշխատել ու հասկանալ, որ այն, ինչ իրենք ծրագրել են, կարող են իրականացնել։ Գիտեք՝ մարդիկ շատ հաճախ ծրագրում են ինչ-որ բան սկսել, բայց վախենում են, քանի որ ժողովրդի մեջ էլ խոսակցություն կա, որ հենց մի փոքր բան ես սկսում, ապա անմիջապես հարձակվում են, հիմա այս հոգեբանական արգելը կհաղթահարվի։ Այս փոփոխությամբ առնվազն զբաղվածություն է ստեղծվելու։

- Վտանգ չկա՞, որ խոշորը կամ միջինը կարող է տրոհել ընկերությունը, որպեսզի 24 միլիոնից ավելի շրջանառություն չունենա։

- Նման ռիսկեր միշտ կան, բայց դա, իհարկե, խոշորներին չի վերաբերում, այլ միջին ձեռնարկություններին, որոնք, օրինակ, եթե 60-70 մլն է շրջանառություն ունեն,  հնարավոր է՝ 3 ընկերությունով փորձեն մնալ չհարկվող բիզնեսի շրջանակում։

- Օրենքով վերահսկողության մեխանիզմներ կա՞ն, թե՞ թողնված է տնտեսվարողի խղճի վրա։

- Ավելի շատ այստեղ դրված է հարկային վարչարարության վրա, որպեսզի հետևենք, որ նման պրոցեսներ չլինեն։ Սակայն, իրականում, բարդ չէ գտնել այն մեխանիզմը, որ 60 մլն շրջանառություն ունեցող բիզնեսին շահավետ չլինի իջնել 20 միլիոնի։ Այստեղ նույնպես մեխանիզմներ կարող է ներդնել, մենք էլ կփորձենք գտնել այդ ճանապարհը։

- Իշխանությունները հայտարարում էին, որ  մենաշնորհներ այսօր ՀՀ-ում չկա, սակայն մենք տեսնում ենք, որ նախկինում շուկայում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունները շարունակում են պահպանել իրենց դիրքերը, ի դեպ, նույն անձիք են գերիշխող, որոնց այսօրվա իշխանությունը օլիգարխ էր համարում ընդդիմադիր եղած ժամանակ։ Շուկա նոր մտնողեր չկա՞ն, որ պատկերը փոխվի։

- Այս հարցը ներկայացրել եմ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, քանի որ մենաշնորհային դիրք ունեցողը զուտ 95 տոկոսից իջել է 78 տոկոսի։ Բայց նախարարը, լինելով խելացի անձնավորություն, խոսքի նախաբանում նշեց, որ միանգամից չեն կարող այս խնդիրը կարգավորել, բայց քայլեր արվում են։ Սակայն սա որևէ էական տարբերություն չի տալիս, սա ցուցանիշ չէ և չի կարելի հայտարարել, որ  մենաշնորհներ ՀՀ-ում չկան։ Որևէ զարգացած երկրում մի ընկերություն, եթե 78 տոկոս է զբաղեցնում որևէ տնտեսական շուկայում, անմիջապես տրոհում են։ Օրենքի ուժով տրոհում են, օրինակ՝  Мicrosoft-ը  4 մասի բաժանեցին, որովհետև գերիշխող դիրք ուներ։ Եթե հակամոնոպոլիայի օրենքը կիրառում ես, ապա այն օրենքի ուժով տրոհվում է, որ  չկարողանան գերիշխող դիրք գրավել, բայց մենք, քանի որ դանդաղ ենք ընթանում, տնտեսական դաշտում փոփոխությունները հեղափոխական չեն, այս պատկերն ունենք։ Նախարարը խոստացավ, որ այդ թիվը գնալով կնվազի, մենք շատ ճնշում չենք գործադրում, բայց վերահսկում ենք՝ հույսով, որ խաղացողները կփոխվեն, բայց այս պահին խաղացողները չեն փոխվել։

- Նախկինում մենաշնորհային ընկերության սեփականատերն օլիգարխ էր համարվում, իսկ հիմա լավն են, ավելին՝ իշխանությունը նկատում է, որ նրանք պետական բյուջեի 78 տոկոսն են ապահովում։ Ներման քաղաքականություն չե՞ք նկատում։

- Ներման քաղաքականություն չէ, քանի որ օլիգարխիան պետական հովանավորչություն է ենթադրում, իսկ իշխանությունը հայտարարում է, որ իրենք այլևս որևէ մեկին չենք հովանավորում,  և որևէ գործարար չի օգտվում պետական հովանավորչությունից ու իր բիզնեսը զարգացնում։ Խոսքն այս տարբերության մասին է, բայց սրանից էությունը չի փոխվել, քանի որ հիմա օլիգարխ չէ, բայց խոշոր տնտեսավորող է։ Պետք էր հաշվի առնել, որ այդ խոշոր տնտեսվարողը ժառանգություն է ստացել նախկին ռեժիմում աշխատելու ընթացքում՝ միլիոնավոր դոլարների տեսքով, և ինքն այլևս մրցակցային առավելություն ունի մյուս տնտեսվարողների նկատմամբ, նոր սկսող բիզնեսի նկատմամբ։ Այստեղ պետք է խնդիր լուծել, չի կարելի ասել, որ մենք հավասար մրցակցային դաշտ ենք ստեղծել։

- Արդեն իսկ կայացած, ինչպես ինքներդ նկատեցիք նախկինում հովանավորչություն ունեցած բիզնեսի կողքին, ինչպե՞ս նորը զարգանա։ Օրինակ, եթե 24 ժամ աշխատող խանութների ցանց կա, ինչպե՞ս փոքրն այդ շուկայում կայանա։

- Կարևոր հարց է, կան պարզ, գործուն մեխանիզմներ, որոնք աշխարհը կիրառում է, կոչվում են հարկային մեխանիզմներ։ Պայմանական թվերով օրինակ բերեմ․ այն կազմակերպությունները, որոնք 100 մլն դրամից ավել տարեկան շահույթ են ունենում, դրանից ավել նրանք հարկվում են 80 տոկոսի չափով, այսինքն՝ այլևս խոշոր խաղացողին շահեկան չի լինում, որ ինքն անսահման շահույթ ստանա, քանի որ պետությունը տանելու է դրա 80 տոկոսը, հետևաբար, նա մոտիվացիա չունի շատ խոշորանալու, իսկ շուկա նոր մտածները կարողանում են զարգանալ։ Նման մեխանիզմ կիրառվում Ֆրանսիայում՝ հարկային շեմի մեխանիզմը։

- Ի վերջո, այսօր կարո՞ղ ենք ասել, որ ՀՀ-ում ազատ մրցակցային շուկա կա, հաշվի առնելով նաև խնդիրները, որոնց մասին դուք խոսեցիք։

- Հիմա միայն քաղաքական կամք կա ազատ տնտեսական շուկա ձևավորելու, այս պահին ճիշտ չէ խոսել ու հայտարարել, թե փաստացի մենք ունենք ազատ տնտեսական մրցակցային հնարավորություններ։ Մինչև Հարկային օրենսգիրքը չփոխվի, մաքսայինը չփոխի, կառավարության բազմաթիվ որոշումներով ամրագրված գերիշխող դիրք ունենալը չփոխվի, չմաքրվի դաշտը,  իրավիճակի չի փոխվի։

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: 1 июня начнется фестиваль «Лето в Москве. Все на улицу!»


Спорт в России и мире
Москва

Команда Центрального округа Росгвардии стала призером на чемпионате по пожарно-спасательному спорту в Москве (видео)


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Надаль пропустит Уимблдон из-за желания сыграть на Олимпиаде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Руководство Краснодара посетило китайский Харбин. Рассказываем подробности





Путин в России и мире
Москва

Руководство Краснодара посетило китайский Харбин. Рассказываем подробности


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин и Лукашенко обсудили по телефону предстоящий саммит ШОС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Польше заявили о зловещем плане Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Ирина Серегина

Сотрудники Росгвардии проверили готовность детских оздоровительных лагерей к работе в г.о. Клин



Москва

Во время велозаезда 2 июня в Волоколамском округе перекроют движение транспорта

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net