«Ամերիկյան ավիաուղիներ» ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները Վենեսուելա
«Ամերիկյան ավիաուղիներ» ընկերությունն ուրբաթ դադարեցրել է չվերթները դեպի Վենեսեուլա: Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, նման որոշում ավիաընկերությունը կայացրել է՝ ելնելով անվտանգության նկատառումներից:
«Մեր թիմի անդամների և հաճախորդների անվտանգությունը միշտ առաջնահերթ է եղել մեզ համար: American Airlines-ը թռիչքներ չի իրականացնի դեպի երկրներ, որոնք մենք անվտանգ չենք համարում», - ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
ԱՄՆ Պետքարտուղարությունն ավելի վաղ խորհուրդ էր տվել իր երկրի քաղաքացիներին չայցելել Վենեսուելա՝ «հանցավորության բարձր մակարդակի, առողջապահական ոլորտի վատ ենթակառուցվածքների, ազգային խռովությունների պատճառով»:
Պետքարտուղար Մայք Պոմպեոն ավելի վաղ հայտնել էր, որ բոլոր ամերիկացի դիվանագետները հեռացել են Կարակասից: