Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2019

Հարկային օրենսգրքի հետագա փոփոխությունների կարևորագույն տարրերն են լինելու գույքահարկի փոփոխությունը և եկամուտների ամբողջական հայտարարագրումը. Մ. Առաքելյան (տեսանյութ)

0

Ըմպելիք արտադրողների և գրավատների հարկերի ավելացումը միանշանակ քննարկման առարկա կդառնա ԱԺ-ում: Կառավարության ներկայացրած առաջարկներն ամենևին նպատակ չունեն որոշակի ոլորտում առաջացնել դժվարություններ, առավել ևս ՓՄՁ-ների համար: Հետևաբար հնարավոր է, որ որոշակի փոփոխություններ լինեն: Համոզված եմ, որ ընդունվելու փուլում Հարկային օրենսգրքից կլինեն նվազագույն դժգոհություններ: Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասաց վարչապետի խորհրդական, «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը:

Նրա խոսքով՝ ակցիզային հարկը գործող հարկային օրենսգրքով երկու արտահայտում է ունեցել՝ տոկոսային և ֆիքսված գումարային:

«Հաշվի առնելով միջազգային փորձը՝ այսօր ակցիզային հարկով հարկվող բոլոր ապրանքների մասով ՀՕ-ում կատարվել է ճշգրտում, և բոլոր ապրանքներն այսուհետ արդեն ֆիքսված ակցիզային հարկ են վճարելու: Իհարկե, համաձայն ենք, որ այդ ապրանքատեսակներն ունենում են տարբեր գներ, օրինակ, 100 դրամ ակցիզային հարկը 1000 դրամանոց խմիչքի համար այլ տոկոս է կազմում, 2000 դրամանոցի համար՝ այլ տոկոս: Ամբողջովին հավասարություն հնարավոր չէ, և ակցիզային հարկի գաղափարը հենց դրանում է»,- ասաց վարչապետի խորհրդականը:

Ինչ վերաբերում է գրավատների և փոխանակման կետերի տարեկան տուրքը 60 անգամ բարձրացնելուն, Մեսրոպ Առաքելյանը նկատեց, որ այս ոլորտում փոփոխություններ 10-յակ տարիներ տեղի չեն ունեցել, սակայն տնտեսվարողների մտահոգությունը նույնպես տեղին է:

«Տուրքերի, ընդհանրապես հարկային բեռի կտրուկ բարձրացումը ցանկացած բիզնեսի համար կարող է բերել խնդիրներ: Կարծում եմ՝ ֆինանսական ոլորտում ներգրավված ընկերությունների տարբերակումը նույնպես պետք է նաև այս պետտուրքի վրա անդրադառնա: Այս դեպքում գրավատների և փոխանակման կետերի առաջարկվող փոփոխությունների արդյունքում պետական տուրքը բավականին մոտենում է բանկերի և վարկային կազմակերպությունների պետական տուրքին, որը համարժեք չէ: Նաև որոշակի փոփոխություններ այս ոլորտում լինեն, կառավարությունը բաց է քննարկման համար: ԱԺ-ում այս փոփոխությունները ևս կճշգրտվեն և չեն վնասի մի քանի հարյուր ֆինանսական կազմակերպությունների»,- հայտնեց նա:

Ինչպես հայտարարվել է վարչապետի կողմից, Հարկային օրենսգրքի ներկայիս տարբերակը հրատապ խնդիրների լուծման համար է, իսկ Հարկային օրենսգրքի հետագա փոփոխությունների մեջ, Մեսրոպ Առաքելյանի խոսքով, կարևորագույն մաս է կազմելու գույքահարկի դրույքաչափի փոփոխությունը:

«Մենք համարում ենք, որ եկամուտների կամ, այսպես ասած, հարուստների և աղքատների բևեռացումն արտահայտվում է ավելի շատ գույքով, ոչ թե աշխատավարձով: Այս պահին գույքահարկի գործող համակարգը չունի այն պրոգրեսիվությունը, որն իրականում կա: Օրինակ, 100 հազար դոլարանոց գույքի և 10 մլն դոլարանոց գույքի հարկման տարբերակումն այդքան էլ մեծ չէ: Եկամուտների և ունեցվածքի առկա բևեռացման հետ կապված արդար հարկման մեխանիզմ դնելու մասը տեսնում ենք գույքահարկի փոփոխություններով»,- հայտնեց վարչապետի խորհրդականը:

Հարկային համակարգի երկարաժամկետ փոփոխությունների կարևորագույն տարրերից մեկը նաև լինելու է եկամուտների ամբողջական հայտարարագրումը: Ըստ նրա՝ ամբողջական եկամուտների հայտարարագրումը և դրա հարկումը, ի տարբերություն գործողի, բավականին արդար համակարգ է:

«Միջազգային փորձն այստեղ տարբեր մոտեցումներ ունի, սակայն մենք չպետք է մոռանանք նաև հայկական իրականությունը, այսինքն՝ հասկանանք՝ ՀՀ քաղաքացին, Հայաստանում եկամուտ ստացողը ինչ աղբյուրներից է եկամուտ ստանում: Ցավոք, մեզ մոտ եկամուտների մեջ բավականին մեծ մաս են կազմում ոչ միայն չգրանցված, այլև չկարգավորված, մասնավորապես՝ գյուղատնտեսական ոլորտը: Այսօր նաև 2 մլրդ-ից ավելի մասնավոր տրանսֆերտներ ունենք: Այսինքն՝ մենք ունենք բավականին լուրջ առանձնահատկություններ և բավականին նուրբ և զգայուն ոլորտներ, խոր ուսումնասիրության անհրաժեշտություն կա»,- ասաց նա:

Մեսրոպ Առաքելյանը բացառեց, որ եկամուտների ամբողջական հայտարարագրման մշակման փուլում կներդրվի տրանսֆերտների կրկնակի հարկման մեխանիզմ. «Նման քննարկում չկա»:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин объявил о запуске масштабного фестиваля "Лето в Москве. Все на улицу!"


Спорт в России и мире
Москва

Азербайджанцев оправдали за убийство спортсмена Евгения Кушнира в Самарской области. Делом заинтересовался глава Следкома РФ А. Бастрыкин


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Даниил Медведев идет третьим в чемпионской гонке ATP, Андрей Рублев — пятый


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В одном из парков Москвы нашли тело 13-летней девочки





Путин в России и мире
Москва

«СВЯТОЙ ЛЕНИН» помогает В.В. Путину улучшить либо вообще отменить налоги в обществе.


Лукашенко в Беларуси и мире
Минск

Президент Камеруна получил послание от Президента Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский заявил, что обеспокоен заявлениями республиканцев в США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Марина Кравец

Звезде ТНТ Марине Кравец исполняется 40 лет



Москва

МИД: гражданам России рекомендовано воздержаться от поездок в Афганистан

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net