ԱՄՆ-ում բեռնատարն ուժեղ քամու պատճառով վթարի է ենթարկվել և դուրս եկել մայրուղուց (տեսանյութ)
ԱՄՆ Տեխաս նահանգի Ամարիլլո քաղաքում տեսախցիկը ֆիքսել է այն պահը, երբ ուժեղ քամին «քշում» է մայրուղով ընթացող բեռնատարը:
Տեսանյութը նկարահանվել է ականատեսներից մեկի կողմից և տեղադրվել Viral Hog յութուբյան տեսաալիքում:
Կադրերում լսվում են տեսանյութի հեղինակի մեկնաբանությունները, որն անընդհատ կրկնում է «Աստված իմ» արտահայտությունը:
Պատահարի հետևանքով զոհերի կամ տուժածների մասին չի հաղորդվում: