Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնին Վելինգթոնին՝ Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:
Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի տիկին վարչապետ, խոր ցավով տեղեկացա Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին, որը խլեց բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքեր: Խստորեն դատապարտելով ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով՝ իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին»:
Հիշեցնենք, որ այսօր Նոր Զելանդիայի Քրիսթչըրչ քաղաքում երկու մզկիթների վրա տեղի են ունեցել հարձակումներ, որոնց հետևանքով զոհվել է 49 մարդ, ձերբակալվել՝ 4 մարդ։