62-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ 88-ամյա մորն սպանելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Տավուշի մարզի՝ 88-ամյա բնակչուհու սպանության դեպքը. սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին: 2019թ. մարտի 15-ին՝ ժամը 11:40-ին, Ոստիկանությունից հաղորդում է ստացվել՝ 88-ամյա կնոջ սպանության վերաբերյալ: Նախնական տվյալներով՝ Տավուշի մարզի բնակիչը՝ ծնված 1957 թվականին, կացնով հարվածել է իր՝ 1930 թվականին ծնված մոր գլխի շրջանին, …