Վենեսուելական Սան Դիեգո քաղաքում ծորակից «նավթ» է հոսել (լուսանկարներ, տեսանյութեր)
Վենեսուելական Սան Դիեգո քաղաքում ծորակից սև ջուր է հոսել: Բնակիչները ենթադրում են, որ ջրամատակարարման համակարգում նավթ է հայտնվել, գրում է Daily Mail-ը:
Վերջին շրջանում երկրում ջրամատակարարումը հաճախ է դադարեցվում: Երբ հերթական անգամ ջրամատակարարումը դադարեցվել է, ծորակից սև հեղուկ է հոսել, որը պիտանի չէ խմելու և օգտագործման համար:
Սոցցանցերի օգտատերերը սկսել են լուսանկարներ հրապարակել համացանցում:
«Ջուրն աղտոտված է գրեթե ամբողջ Սան Դիեգոյում, նման է նավթի, շնորհակալությո՛ւն, որ այս երկրում կյանքը հեշտ եք դարձնում»,- գրել են օգտատերերը:
Էլեկտրաէներգիայի ու ջրամատակարարման խափանումները Վենեսուելայում սկսվել են վերջին շրջանում: Երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն դա ԱՄՆ-ի կողմից «էներգետիկ պատերազմ» է անվանել:
Վենեսուելայում իրավիճակը վատթարացել է հունվարի վերջից, երբ բողոքի ակցիաների ու անկարգությունների ֆոնին երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել, որի իշխանությունն ընդունել են ԱՄՆ-ն, արևմտյան ու լատինամերիկյան մի շարք երկրներ: