Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2019

Հայաստանի լավագույն ռազմամարզական վարժարանը մանկապարտեզի հետ համեմատելն առնվազն հեգնանք է. «Մոնթե Մելքոնյան» վարժարանը՝ Ն. Բաբայանի ելույթի մասին

0

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարությունը, մանկավարժական և սպայական կազմը ուշի-ուշով հետևում են վերջերս վարժարանի շուրջ ծավալվող շահարկումներին ու հրապարակումներին։

Այս մասին ասվում է վարժարանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

«Խորին հիասթափությամբ հետևեցինք ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ պարոն Բաբայանի ճեպազրույցին և հերթական անգամ ցավով արձանագրում ենք, որ պարոն Բաբայանն իրավիճակին ու տվյալներին ուղղակի չի տիրապետում»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում Նարեկ Բաբայանի ճեպազրույցում մատնանշված մի քանի «փաստարկի», որոնք ներկայացնում ենք ստորև.

«1. «Վարժարանն ունի մինչև 100 ուսանող». վարժարանն 2018-19թթ. ուսումնական տարին սկսել է 215 սաներով, իսկ ներկայում մեզ մոտ սովորում է 190 սան։ Հաշվի առնելով կառույցի նկատմամբ մեծ հետաքրքրությունը՝ 2019-20թթ. ուսումնական տարում նախատեսում ենք ունենալ 250 սան, այդ թվում, առաջին անգամ նաև աղջիկների։ 

2. «Վարժարանի տարածքում գտվող հյուրանոցն ու քոթեջները փակի տակ են». Հյուրանոցն ու քոթեջները ժամանակին ծառայել են վարժարանի՝ Երևանից հրավիրված ուսուցչական և սպայական կազմի համար, իսկ այս տարվանից նախատեսվում է այն օգտագործել  որպես հյուրանոց։ Միայն 2018-ին վարժարանն իրականացրել է 2՝ ԵՄ կողմից ֆինանսավորող սեմինարներ և ֆորումներ: Այս տարի ևս արդեն ունենք մի քանի հաստատված միջոցառում։ Վարժարանը անփոխարինելի հանգրվան է ՊՆ այցելած բարձրաստիճան հյուրերի ու բազմազան ծրագրերի համար։ Հատկանշական է, որ հենց մեր վարժարանում են իրականացվում ԱՊՀ երկրների մասշտաբով երկու խոշորագույն միջոցառումները՝ «Համագործակցության մարտիկ» մրցաշարն ու ռազմական ուսումնական հաստատությունների միջև անցկացվող օտար լեզուների օլիմպիադան, որի մասնակիցները բնակվում են հյուրանոցում։ Քոթեջները նույնպես բնակեցված են։ Դրանցից մեկը ծառայում է որպես բուժկետ, մյուս երեքում տնօրինությունն է ապրում, ում հանգստյան օրերին ժամանակ առ ժամանակ այցելում են ընտանիքի անդամները։ Մյուս քոթեջներում էլ հյուրընկալվում են վարժարան դասախոսություններով այցելող անվանի պետական և ռազմական գործիչներ, մտավորականներ։ 
 
Պարոն Բաբայանի մոտ թյուր տպավորություն է ձևավորվել, որ վարժարանը, ինչպես ինքն է նշում,լավագույնս և նպատակային չի կարող իրականացնել նման ծառայություն: Խորհուրդ ենք տալիս պարոն Բաբայանին ուշադիր ծանոթանալ վարժարանի ղեկավարության կենսագրություններին, որոնք կյանքի մեծ ճանապարհ են անցել և տարիներ շարունակ ղեկավարել են տարբեր կառույցներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Զարմանալի է նաև, որ այցի արդյունքում պարոն Բաբայանի մոտ չեն տպավորվել և ֆեյսբուքյան գրառման մեջ տեղ չեն գտել վարժարանի շարահրապարակները, մարզական արգելագոտին, արտաքին և ներքին մարզասրահները, առանց որի անհնար է իրականացնել սաների ռազմամարզական կրթությունը:
 
Ծախսերի մասին։ Եթե սկզբում վարժարանի ղեկավարությունը շեշտը դրել էր ուսումնական գործընթացի ճիշտ կազմակերպման  և վարժարանը բնականոն հունի մեջ ներդրման վրա, ապա այժմ այդ ամենի հետ մեկտեղ վարժարանի թիմն աշխատում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղղությամբ՝ փորձելով հնարավորինս մեղմել պետական ֆինանսավորման բեռը վարժարանի պահպանման համար։
 
Իսկ վերջում հավելենք, որ պարոն Բաբայանի կողմից նշված այսպես կոչված «թափանցիկ» գործելաոճը չի ենթադրում միայն կառավարության և ԱԺ նիստերի ուղիղ հեռարձակումը: Ժողովրդավարությունը և թափանցիկությունը ենթադրում են հասարակության ներգրավումը որոշումների կայացման գործընթացում, հասարակական լսումներ կարևոր հարցերի վերաբերյալ և ոչ թե փոստ ֆակտում տեղեկատվություն կայացված որոշման մասին կամ հավաստիացումներ, որ վաճառքի գործարքը թափանցիկ կլինի:

Միգուցե, եթե պարոն Բաբայանն այցելեր որևէ աշխատանքային օր, այլ ոչ թե կիրակի,  ու հանդիպեր վարժարանի ղեկավարության և սաների հետ, իր կարծիքը վարժարանի, տարածքի նպատակայնության ու նշանակության մասին կփոխվեր, ու ավելի լավ տեղեկացված կլիներ կառույցի վերաբերյալ՝ խուսափելով չճշտված տեղեկություններ հրապարակելուց։ Շատ ցանկալի կլիներ նաև, որ հաշվի առնվեր փաստը առ այն, որ վարժարանը ղեկավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից ու որոշում կայացնելիս հոգաբարձուների խորհրդին տեղեկացնել ու կարծիք հարցնելը նույնպես մասնագիտական էթիկայի մեջ կլիներ։

Իսկ համեմատել Հայաստանի լավագույն, իր տեսքով և բովանդակությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխանող ռազմամարզական վարժարանը մանկապարտեզի հետ դա առնվազն հեգնանք է մեր երկրի ռազմական կրթության և դաստիարակության հանդեպ:






Загрузка...


Губернаторы России
Москва

Мэр Москвы и глава Башкортостана подписали соглашение в рамках ПМЭФ


Спорт в России и мире
Москва

Поражения Шубенкова и Савлукова, осечка Кнороз и двойной триумф Макаренко: чем запомнился «Мемориал Знаменских»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Теннисист Джокович побил рекорд Федерера по победам на турнирах "Большого шлема"


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Лесничие и студенты Можайска провели субботник у истока Москвы-реки





Путин в России и мире
Москва

Песков счёл ошибкой думать, что в отношениях Москвы и Анкары наметились проблемы


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

AFP: Байден объявил о выделении Киеву помощи на 225 млн долларов


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Арам Хачатурян

Фестиваль классического балета «Стерх»: Зрители остались в восторге от балета Арама Хачатуряна «Спартак»



Москва

Испытания тепловых сетей провели еще в 3 округах Подмосковья

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net