ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Ռաբիոյին հեռացրել է մարզումներից անպատշաճ վարքի համար
ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի նկատմամբ հերթական պատժամիջոցն է կիրառվել վերջին ամիսներին իր պահվածքի պատճառով:
Ինչպես հայտնում է Paris United-ը, փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը որոշել է ֆուտբոլիստին հեռացնել թիմի հետ մարզումներից` վերջնականապես նրան կտրելով թիմակիցներից:
Տուխելը նման որոշում է կայացրել Ռաբիոյի` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի` «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից և մրցաշարից դուրս մնալուց հետո գիշերային ակումբ այցելելու պատճառով:
Նշվում է, որ Տուխելը Ռաբիոյի տաղանդի մեծ երկրպագուն է և նրա հետ առանձնազրույցի ընթացքում իր ափսոսանքն է հայտնել ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակի համար:
Հիշեցնենք` 23-ամյա ֆրանսիացիու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ամռանը: Ավելի վաղ նա հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, ինչից հետո նրան ուղարկել էին երկրորդ թիմ: