Հակիրճ՝ հայ-վրացական հարաբերությունների մասին
Այսօր՝ մարտի 13-ին, Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Վրաստանում խորհրդարանական կառավարման անցնելուց հետո Զուրաբիշվիլին առաջին նախագահն է, որը, փաստացի, կատարում է միայն ներկայացուցչական գործառույթներ և իր լիազորությունների շրջանակով մոտ է ՀՀ նախագահին։ Հայաստանի և Վրաստանի միջև բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները վկայում են երկկողմանի հարաբերությունների ինտենսիվության և բազմաշերտության մասին։ Վրաստանը մեծ տարածաշրջանային նշանակություն ունի Հայաստանի […]