Ռուբեն Բաբայան. «Հուսով եմ, որ բարեփոխումները վերջիվերջո կհասնեն նաեւ մշակույթի ոլորտին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ ձեւաչափով կգործի նախարարությունը». «Ժողովուրդ»
Կան ոլորտներ, որոնց դեպքում առաջընթացը ցայտուն երեւում է։ Ինձ վրա, օրինակ, շատ լավ տպավորություն է թողնում Առողջապահության նախարարության գործունեությունը։ Բոլորիս աչքի առաջ որոշակի պայքար է տարվում կոռուպցիայի դեմ։ Գիտեմ, որ այդ առումով շատ մեծ աշխատանք է տարվում պաշտպանության ոլորտում։ Անձամբ շփվում եմ զինվորականների, սպայական կազմի հետ, լինում եմ Ղարաբաղում։ Ամենակարեւորը բարեփոխումների ճանապարհը բռնելն է։ Չեմ կարծում, որ անձերի փոփոխությամբ կարող է ինչ-որ լուրջ հարց լուծվել։