Տավուշի մարզում Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 27-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 11-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ, 27-ամյա Տիգրան Օրդինյանը:
Աղբյուրի փոխանցմամբ` մարտի 10-ին, ժամը 23:25-ի սահմաններում Տ. Օրդինյանը իր վարած Opel մակնիշի 46 OQ 777 համարանիշի ավտոմեքենայով Իջևան-Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդ Տ. Օրդինյանն ու նրա ուղևոր, համագյուղացի և հասակակից Արթուր Մայիլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Իջևանի բժշկական կենտրոն, որտեղից Տ. Օրդինյանը տեղափոխվել էր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: