Ամերիկուհին 30 անգամ շահել է վիճակախաղով մեկ օրում
ԱՄՆ Վիրջինիա նահանգի բնակչուհին մեկ օրում 30 շահում է ունեցել վիճակախաղով: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նա 30 տոմս է գնել, որոնց ընդհանուր շահումը կազմել է 150 000 դոլար:
Դեբորա Բրաունը տեղի վիճակախաղի 20 տոմս է գնել, որոնցից շահել է 4-ը փետրվարի 11-ին: Օրվա երկրորդ կեսին նա ևս 10 տոմս է գնել և խաղացել է նույն՝ շահող թվերի համադրությամբ:
Երեկոյան ստուգելով իր նշած թվերը՝ նա պարզել է, որ ընդհանուր առմամբ 150 000 դոլար շահում է գրանցել: Բոլոր տոմսերն ամերիկուհին գնել էր միևնույն վաճառակետից: Նա նշել է, որ կցանկանար վերանորոգման աշխատանքներ անել տանը: