Երևանում վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. shamshyan.com
Մարտի 4-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Ռոման Օհանյանը իր վարած Chevrolet մակնիշի 23 ՏՍ 890 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: