Թուրքիայում 34 մլն քաղաքացի ցանկացել է պարզել իր ծագումը
2018-ի փետրվարին Թուրքիայի ներքին գործերի նախարարության «էլեկտրոնային պետություն» նախագծի շրջանակներում գործարկված կայքում քաղաքացիներին հնարավորություն է տրվել տեղեկություններ ստանալ նախնիների մասին և կազմել իրենց տոհմածառը: