Վենեսուելայի ԱԳ նախարարը մեղադրել է ԱՄՆ-ին այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան մեղադրել է ԱՄՆ վարչակազմին այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար: Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն ստիպում է այլ երկրներին «անհեթեթ» քայլեր անել Վենեսուելայի նկատմամբ:
«Պարոն Դոնալդ Թրամփը ոչ միայն ամեն օր հարձակումներ է գործում Վենեսուելայի վրա, այլև ստիպում է մի շարք պետություններին արտասովոր, գրեթե անհեթեթ գործողություններ անել, որոնք վրավորում են նրանց ժողովուրդներին: Կեցցե՛ մեր Ամերիկան՝ չնայած այս կառավարությանը, որը հանձնվել է իմպերիալիզմին», - գրել է Արեասան իր թվիթերյան միկրոբլոգում:
Նախարարը չի նշել, թե որ երկրների մասին է խոսքը, սակայն սովորաբար վենեսուելական իշխանությունների քննադատությունն ուղղված է լինում ԱՄՆ-ի դաշնակից պետություններին: