Զորամասի հրամանատարը շահագործել է զինվորներին ու նրանց աշխատացրել իր հողամասերում, ներգրավել շինարարության մեջ
Զորամասի հրամանատար Մարատ Հովհաննիսյանը մեղադրվում է զինվորներին եւ զորամասի բանվորներին իր ընտանիքին եւ եղբորը պատկանող հողամասերում աշխատեցնելու համար: Կոչումով գնդապետ Մ.Հովհաննիսյանը, նախաքննության վարկածով, լինելով զորամասի հրամանատար, չարաշահել է պաշտոնական դիրքը և իր ընտանիքի անդամներին՝ կնոջը, որդուն, ինչպես նաեւ եղբորը սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում երկաթյա աշտարակներ կառուցման աշխատանքներում ներգրավել է իր ենթակայության տակ գտնվող զորամասի բանվոր […]