Պաշտոնական. «Լեսթերը» նոր գլխավոր մարզիչ ունի
Անգլիական «Լեսթերը» նոր գլխավոր մարզիչ ունի:
«Աղվեսների» նոր գլխավոր մարզիչն է Բրենդան Ռոջերսը: 46-ամյա մասնագետը ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2022 թվականը: Ռոջերսի վերջին թիմը շոտլանդական «Սելթիկն» էր, որտեղ աշխատել է երկուսուկես տարի:
«Մեծ պատիվ է լինել «Լեսթերի» գլխավոր մարզիչը: Կանեմ ամեն ինչ, որպեսզի երկրպագուները հպարտանան իրենց ակումբով: Միասին մենք ուժեղ կլինենք»,- ասել է Ռոջերսը, ում խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: