ԱՄՆ-ում շունը միանգամից 19 առողջ ձագ է լույս աշխարհ բերել (լուսանկարներ)
ԱՄՆ Արիզոնա նահանգում Գրեյթ Դեյն ցեղատեսակի շունը 19 առողջ ձագ է լույս աշխարհ բերել:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Կլեո անունով մայր շանը կեսարյան հատում են արել Քինգմեն կենդանիների հիվանդանոցում: Նշվում է, որ մեծ չափսեր ունեցող ցեղատեսակի շանը կեսարյան հատում անելն անսովոր երևույթ է: 40 րոպե տևած վիրահատական գործողությունների ժամանակ 11 աշխատակից օգնել է կենդանուն ծննդաբերել:
Հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում մի քանի լուսանկար է հրապարակվել: Հսկա շունը պատկերված է իր նորածին ձագերով շրջապատված, որոնք քնել են իրենց մայրիկին սեղմված:
Կլեոյի տերերը կենդանիներ բուծողներ են, որոնք էլ շանը տեղափոխել են հիվանդանոց:
Շների շրջանում միանգամից ամենից շատ ձագ լույս աշխարհ բերած կենդանին Նեապոլիտանյան մաստիֆ ցեղատեսակի Տիա անունով հայտնի շունն է եղել, որը 24 ձագ է ունեցել 2004-ի նոյեմբերի 9-ին Անգլիայում: