Կանադան 35.5 մլն դոլար հումանիտար օգնություն է հատկացրել Եմենին
Կանադայի կառավարությունը 46.7 մլն կանադական դոլար ($35,5 մլն) է հատկացրել Եմենին՝ իբրև հումանիտար օգնություն: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդի հայտարարության մեջ:
Նախարարի խոսքով՝ Օտտավայի կողմից հումանիտար օգնության հատկացումը պայմանավորված է «բազմաթիվ մարդկանց տառապանքի պատճառ դարձած այդ ահավոր իրավիճակին վերջ դնելու Կանադայի ցանկությամբ»:
Հայտարարության մեջ նշվում է, որ հատկացված միջոցները կփոխանցվեն ՄԱԿ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և այլ ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք այդ գումարով սննդամթերք, դեղամիջոցներ և խմելու ջուր կգնեն: 2015-ից ի վեր Կանադան արդեն 99 մլն դոլարի օգնություն է տրամադրել Եմենին:
Եմենում 2014-ի օգոստոսից ի վեր շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի և զինված հուսիթական շարժման խմբավորումների միջև: Զինված հակամարտությունն էլ ավելի խորացավ 2015-ի մարտին՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոլիցիայի միջամտությամբ: