Դոնալդ Թրամփը բժշկական հետազոտություն է անցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առողջական վիճակը «շատ լավ է» և պետք է այդպես լինի մինչև նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը: Այդ մասին Life.ru-ի փոխանցմամբ` հայտարարել է բժիշկ Շոն Կոնլին` ԱՄՆ առաջնորդի ամենամյա չորս ժամ տևող բժշկական զննությունից հետո:
«Ուրախ եմ հայտնել, որ Միացյալ Նահանգների նախագահը շատ լավ առողջություն ունի, և ակնկալում եմ, որ այդպես կշարունակվի նրա նախագահության ողջ ընթացքում, նաև դրանից հետո»,- բժշկի խոսքերը փոխանցել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Նշվում է, որ բժշկական հետազոտությունը տևել է մոտ չորս ժամ, 72-ամյա Թրամփին անզգայացնելու անհրաժեշտություն չի առաջացել:
Նախորդ տարվա զննությունից հետո բժիշկներն ԱՄՆ նախագահին խորհուրդ էին տվել նիհարել, ավելի շատ մարզվել և հետևել սննդակարգին: