Հնդկաստանում մի աչքանի այծ է ծնվել (տեսանյութ)
Հնդկաստանի Բիհար նահանգի Սամաստիպուր շրջանի գյուղերից մեկում մեկ աչքանի այծ է ծնվել: Անսովոր կենդանու մասին տեսանյութը համացանցում տարածել է Newsflare-ը, հաղորդում է Lenta.ru-ն:
Տեսանյութում երևում է, որ սպիտակ մի աչքանի այծին, որը լեզուն անընդհատ դուրս է հանում բերանից, ձեռքում պահում է հնդիկ մի կին, իսկ անսովոր այդ էակին տեսնելու է եկել ողջ գյուղը:
Կենդանիների ֆերմայի տնօրեն Մոհամմեդ Ազադը նշել է, որ մարդիկ սկսել են աղթել այծի համար, երեխաներն էլ նրա հետ սելֆի են արել:
Նման անոմալիա հանդիպում է 16 հազար կենդանուց մեկի մոտ, և մի աչքով ծնված կենդանիները երկար կյանք չեն ունենում:
Նախորդ տարվա փետրվարին մի աչքանի այծ լույս աշխարհ էր եկել նաև Մալազիայում:
Տեսանյութը` այստեղ: