Ասես մանկություն եմ վերադարձել. Քեոսայանը պատմել է Մարգարիտա Սիմոնյանի հետ ամուսնության մասին
Հանրահայտ ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականին տված հարցազրույցում խոսել է «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ ամուսնության մասին:
«Ես միշտ հումորով եմ վերաբերվել այն խոսքին, որ ամուսնությունը պետք է նույն արյունն ունեցողների միջև լինի: Ես 21 տարի ապրել եմ Ալյոնա Խմելնիցկայայի հետ: Մենք տարբեր վայրերում ենք մեծացել, սակայն արդյունքում ստացվել է, ինչպես ծնողներիս մոտ էր. ասես նա գիտի, թե ինչպիսին եմ եղել մանուկ հասակում: Մարգարիտան դրա համար ոչինչ չի անում, սակայն ստացվում է այնպես, ասես ես մանկություն եմ վերադարձել»,- ասել է Քեոսայանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Սիմոնյանի հետ «մեծ հայկական հարսանիք» են արել, վերջինս պատասխանել է, որ հարսանիք դեռ չի եղել: