Թուրքական խորհրդավոր ընկերութունն օգնել է Մադուրոյին 900 մլն դոլարի ոսկի դուրս բերել երկրից
Թուրքական Sardes ընկերությունը 900 մլն դոլարի ոսկի է դուրս բերել Վենեսուելայից:
Ինչպես գրում է Bloomberg-ը, թանկարժեք մետաղը երկրից դուրս է բերվել 2018-ի նոյեմբերին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել վենեսուելական ոսկու նկատմամբ:
Ընկերությունը ստեղծվել է անցյալ տարվա հունվարին, այսինքն հարավամերիկյան երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ Անկարա կատարած այցից երկու ամիս անց: Էրդողանի հետ հանդիպման ժամանակ կնքվել է առաջին գործարքը 41 մլն դոլարի ոսկի ներկրելու մասին:
Հաջորդ ամիս գործարքի ծավալն ավելի քան կրկնապատկվել է, թուրքական ընկերությունը մոտ 100 մլն դոլարի ոսկի է տեղափոխել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Մադուրոյին՝ երկրում ընդդիմադիր ուժի ապստամբության ֆոնին:
Հունվարին ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ, որից հետո նրան աջակցություն են հայտնել ԱՄն-ը, Կանադան, Վրաստանը, ինչպես նաև մի շարք եվրոպական և հարավամերիկյան երկրներ: