«Բանակը պետք է լինի անբիծ, անբասիր: Իսկ բանակում ծառայելը՝ ոչ միայն պարտականություն, այլև` մեծ պատիվ». Արմեն Սարգսյան
Բանակի օրվա առթիվ, Հանրապետության Նախագահի հրամանագրերով` ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով: