L'Équipe. Նեյմարը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղերը
Արդեն տեղեկացրել ենք, որ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը աջ ոտքի հինգերորդ մետատարզային ոսկրի վնասվածք է ստացել: Դա տեղի է ունեցել Ֆրանսիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի՝ «Ստրասբուրի» (2:0) հետ հունվարի 23-ին կայացած խաղում:
L'Équipe պարբերականին հայտնի է դարձել, թե Նեյմարը որքան ժամանակով է շարքից դուրս մնացել:
26-ամյա բրազիլացին փարիզյան թիմին չի կարողանա օգնել մինչև մարտի վերջ: Այսպիսով, Նեյմարը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ երկու խաղերը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում ևս Նեյմարը նմանատիպ վնասվածք էր ստացել, որի պատճառով բաց թողեց մրցաշրջանի վերջնամասը: