«Իմ առաջադրման, կամ անցողիկության հետ կապված որևէ քննարկում չի եղել և չի լինելու». Հովհաննես Շահինյան
Հունվարի 31-ին տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի տնօրենի մրցույթը: Պետական գույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մարգարիտ Սարգսյանի տեղեկացմամբ՝ ներկայացված հայտերի թիվը հասնում է 2 տասնյակի: Սակայն վերջին շրջանում մամուլում որպես հավակնորդներ ամենից շատ շրջանառվում էին «Արձագանք» խմբի հայտնի երաժիշտ Եղիշե Պետրոսյանի և ՄՀՀ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Մելիքսեթյանի անունները: Վերջինիս մասին նշվում էր, […]