ՄԱԿ-ի զեկուցողը թուրքական իշխանությունների հետ քննարկում է Հաշոգիի սպանությունը
Արտադատական մահապատիժների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Կալամարը այսօր ժամանել է Թուրքիա` սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության հանգամանքները թուրքական իշխանությունների հետ քննարկելու նպատակով:
Այսօր Անկարայում ՄԱԿ-ի զեկուցողը խնդիրը քննարկել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Ագնես Կալամարը վաղը կուղևորվի Ստամբուլ, որտեղ հանդիպելու է գործը վարող դատախազի հետ: ՄԱԿ-ի ներկայացուցիչը ցանկանում է նաև այցելել Հաշոգիի սպանության վայրը` Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն: