«Սպարապետը մեզ բանակ տվեց». Վանաձորում նշվեց Հայոց բանակի օրը
Վանաձորում Հայոց Բանակի կազմավորմանը նվիրված միջոցառումների շարքն ինչպես յուրաքանչյուր տարի, այսօր էլ մեկնարկեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանին ծաղիկներ խոնարհելով, մատուցվեց նաեւ հոգեհանգստի կարգ: Որից հետո մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգեւոր այրեր, զինվորականներ այցելեցին Վանաձորի զինվորական պանթեոն՝ ծաղիներ խոնարհելով նաեւ զոհված ազատամարտիկների շիրիմներին: «Սպարապետը մեզ բանակ տվեց, կարողացավ օրհասական ժամին կազմավորված հանպատրաստի ջոկատներից ձեւավորել կանոնավոր …