Անջելինա Ջոլին՝ դուստրերի հետ սուշի ռեստորան գնալիս (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի, պրոդյուսեր Անջելինա Ջոլին գերաստղ լինելուց զատ նաև բազմազավակ մայր է, որն իր բազմազբաղ առօրյայում միշտ էլ երեխաների հետ ժամանակ անցկացնելու առիթ է գտնում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, օրերս պապարացիները նրան «բռնացրել են» դուստրերի հետ սուշի ռեստորան գնալիս:
Քառասուներեքամյա Ջոլին դուստրերի՝ 10-ամյա Վիվյենի, 10-ամյա Նոքսի և 14-ամյա Զահարայի հետ հանգիստ զբոսնել է Լոս Անջելեսի փողոցներով:
Հիշեցնենք, որ ներկայում դերասանուհին նախկին ամուսնու՝ հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթի հետ պայքարում է վեց երեխայի միանձնյա խնամակալության իրավունքը ստանալու համար:
Ջոլին և Փիթն ունեն վեց երեխա, որից երեք որդեգիր է: